Իշխանուհին սկեսուրի ճամփան է բռնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2011 14:00

Բրիտանական նորաթուխ  իշխանուհին վերջապես գտել է իր հոգուն հարազատ զբաղմունք. ինչպես և  հանգուցյալ սկեսուրը` արքայադուստր Դիանան, այնպես էլ երիտասարդ Քեմբրիջյան հերցոգուհի Քեթրինը որոշել է իր կյանքը նվիրել բարեգործությանը:

Գրեթե 30 տարի անց այն հեռավոր 1982-ից, երբ արքայադուստր Դիանան այցելեց  Սյուրեյում գտնվող «Royal Marsden Hospital», նույն հիմնարկ է այցելել ամուսնական զույգը` Քեմբրիջյան հերցոգն ու հերցոգուհին:

Հետաքրքիր է, որ նրանք ցանկացել են շփվել ոչ միայն հիվանդանոցի ղեկավարության, այլև քաղցկեղով հիվանդ երեխաների հետ: Նրանց հարազատներն ասել են, որ Ուիլյամն ու Քեյթը շատ արժանավայել են պահել իրենց  ու ոչ մի բանով չեն արտահայտել իրենց գերազանցությունը:

 

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply