Հաղթողներին` խոշոր պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2011 14:04

Հայաստանի բազկամարտի առաջնությունը նվիրված էր Աշոտ Սարգսյանի հիշատակին, ով 15 տարի առաջ հիմնել էր մեր երկրի բազկամարտի ֆեդերացիան: Այս կազմակերպության պատվավար նախագահը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է:Երևանի «Միկա» մարզադահլիճում  կազմակերպված առաջնությունում ուժերը չափեցին Հայաստանի և Արցախի  350 մարզիկներ:Աջ ձեռքով մրցումներում, ըստ քաշային կարգերի, հաղթող ճանաչվեցին Արման Փիլոյանը (60 կգ), Վլադիմիր Մնացականյանը (70 կգ), Վրեժ Սեդրակյանը (80 կգ),  Կարեն Գույումջյանը (90 կգ), Արմեն Չապուխչյանը (100 կգ),  Ոսկան Գևորգյանը (գերծանր քաշ): Ձախ ձեռքով մրցումներում հավասարը չունեցան Փիլոյանը, Մնացականյանը, Սեդրակյանը, Չապուխչյանը, Վարդան Դավթյանը (90 կգ) և Դավիթ Բոյաջյանը (+100 կգ):

Հավելենք, որ հանրապետության չեմպիոններին բացի ոսկե մեդալից և հատուկ մրցանակից, որպես պարգև հանձնվեց նաև 250 հազարական դրամ:

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply