Ֆիզիկոս. «ՀՀ-ում տպագրված գիտական հոդվածների 20%-ը բաժին է ընկնում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներին»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2011 15:15

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի 80 աշխատակիցներ նամակ են հղել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին` բողոքելով կառավարության սեպտեմբերի մեկի որոշման դեմ, որով Ֆիզիկայի ինստիտուտը պետք է վերակազմավորվի որպես հիմնադրամ. այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանը:

Ֆիզիկայի ինստիտուտն ունի 450 աշխատողներ, որոնցից 130-ը գիտաշխատողներ են:

«Երևանի ֆիզիկայի ինստիտուտը լուրջ հիմնարկ է և զբաղվում է հիմնարար գիտություններով,- ասում է Մկրտչյանը:- ՀՀ-ում տպագրված գիտական հոդվածների 20%-ը բաժին է ընկնում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներին»:

Բանախոսը նշեց, որ ֆիզիկայի ինստիտուտի պես կառույցները ֆինանսավորվում են պետական բյուջեից, մինչդեռ կառավարության որոշմամբ դառնալու են մասնավոր կառույց, հիմնադրամ, որոնք Հայաստանում բազմաթիվ են:

Կառավարության որոշման համաձայն` որոշումների կայացման գործում վերջնական խոսքը հոգաբարձուների խորհրդինն է լինելու, որտեղ գիտնականների ներկայությունը երաշխավորված չէ:

Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին` Մկրտչյանը նշում է, որ պարզապես  որոշ մարդիկ մտադիր են ինստիտուտի հիման վրա ստեղծել միջուկային թերապիայի կենտրոն:

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply