Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 30, 2011 13:40

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:

Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը ողջունելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիագումար նիստին: Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply