Բերման է ենթարկվել 46-ամյա կավատը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 30, 2011 13:37
Սեպտեմբերի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երևան քաղաքի 46-ամյա մի բնակչուհու, որը 2009-2011 թթ. ընթացքում նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն` 5000-ից 20 000 դրամի դիմաց միջնորդելով նրանց սեռական հարաբերության մեջ մտնել իրեն ծանոթ տղամարդկանց հետ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1223 անգամ:





Facebook
Tweet This