ԱՄՆ-ում հայտարարվել են Շնոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 13:34
Հարվարդի համալսարանում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հականոբելյան մրցանակի հանձնումը: Այդ մրցանակը Ռուսաստանում հայտնի է Շնոբելյան անվանումով:
Մրցանակներ հանձնվել են 10 անվանակարգերում: Այս տարվա դափնեկիրների ցուցակում են հայտնվել բազմիցս աշխարհի վերջը կանխատեսողներ. նեկայացված վարկածների համաձայն, աշխարհի վերջը պետք է լիներ 1954-ին, 1982-ին, 1992-ին, 1994-ին կամ էլ 2011-ին:
Մրցանակի են արժանացել այն հետազոտության հեղինակները, որը վերաբերում է միզելու պահանջի ու որոշումներ ընդունելու փոխազդեցությանը:
Մրցանակը «բժշկություն» անվանակարգից էր:
Դափնեկիրներից մեկն էլ մի նորվեգացու այն գիտական աշխատանքն էր, որը առօրյա կյանքում մարդկանց հոգոցներին էր վերաբերում:
Հականոբելյան մրցանակը 1991-ից հանձնվում է նոբելյան մրցանակակիրների հայտնի դառնալուց հետո: Հետաքրքրական է, որ կասկածելի հետազոտությունների հեղինակները մրցանակը ստանում են ամիջապես իսկական Նոբելյան մրցանակակիրների ձեռքից:






Facebook
Tweet This
Email This Post
