Գնաճը կրկին դուրս է թույլատրելի միջակայքից
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 13:29
2011 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կրկին դուրս է եկել օրենքով սահմանված 4+-1.5 տոկոս միջակայքից եւ կազմում է 6.2 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:Հիշեցնենք, որ օգոստոսին գնաճի տեմպը 4.8 տոկոս էր:
Գնաճի տեմպի արագացումը, ինչպես եւ սպասվում էր, տեղի է ունեցել սեզոնային գործոնների ազդեցությունների չեզոքացման հաշվին:
Պատահական չէ, որ գնաճի ամենաբարձր տեմպ արձանագրվել է պարենային ապրանքների մասով` 10.3 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 3.5 տոկոս, իսկ ծառայությունները` 2.2 տոկոս:
Նշենք, որ շաքարավազը 12 ամսյա կտրվածքով թանկացել է 46.4 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով` 20.9 տոկոսով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 22.7%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.2% գնաճ:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
