Հնդկաստանում աղջիկների օգուտների վերաբերյալ գովազդ են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2011 13:02

Հնդկաստանի կենտրոնական նահանգ Մադյա-Փրադեշում գովազդ են թողարկել, որը միտված է ապացուցելու, որ աղջիկ ունենալը  լավ է: Գովազդային ընկերությունը, որը հայտնի թերթերում  լուրջ տեղ է զբաղեցնում, հնդիկներին պատմում է, որ «աղջիկները երջանկացնում են կյանքը»:

Գովազդային գունավոր պաստառների վրա  պատկերված է երկրի գլխավոր  նախարարներից մեկը, որը  գրկել է մի աղջնակի, այն մակագրված է «Նրանք  լցնում են մեր կյանքը ժպիտով ու կարող են մեզ ամեն ինչ տալ» գրությամբ :

«Փրկեք մեր աղջիկներին» գովազդային ընկերությունը լրիվ թափով մեկնարկելու է հոկտեմբերի 5-ից:  Ընկերության նպատակը երկրում գենդերային հարաբերակցության  խախտումը շտկելն է:

Հնդիկները չեն ցանկանում աղջիկ ունենալ, ինչը հանգեցրել է աբորտների քանակի ավելացման ու մանկսապանության:

Հիմա Հնդկաստանում արգելված է երեխայի սեռը մինչև ծնունդը իմանալը:

2011-ի մարտին մարդահամարի տվյալներով  աղջիկների և տղաների հարաբերակցությունը կազմել է 1000: 914:

Ըստ ավանդության, աղջիկներն ընտանիքի համար բեռ են համարվում, քանի որ նրանց ամուսնացնելիս ծնողները պարտավոր են մեծ օժիտ պատրաստել: Մինչդեռ տղաներին նայում են որպես ընտանիքի ապագա ղեկավարների, որոնք կարող են հոգ տանել ծերացող ծնողներին:

 

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply