Եվրախորհրդարանը կողմ է արտահայտվել Պաղեստինի անկախությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2011 12:42

Եվրոպական խորհրդարանը օրինական  է ճանաչել Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի դիմումը` պաղեստինյան պետության անկախության ճանաչման վերաբերյալ:

Այդ մասին ասվում է  Եվրամիության օրենսդիր ժողովի կայքում:

Այն  ընդունվել է նիստի արդյունքում: Ընդ որում, որոշման  մեջ ասվում է, որ Պաղեստինյան պետության ստեղծումը հնարավոր է միայն Իսրայելի հետ բանակցությունների ճանապարհով: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը,  որոշումը Եվրապախորհրդարանի պատգամավորներն ընդունել են միաձայն:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply