Ավտոլվացման կետի աշխատակիցը գողացել է մեքենան ու վթարի ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 12:39
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը  փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը վարելով նշված ավտոմեքենան` Կարապետ Ուլնեցու և Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել  և տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության  տուգանային հրապարակ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply