Միքայել Վաթինյանի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2011 12:30

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի և պրոդյուսեր Արմինե Անդայի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվեց Պուսանում, միանգամից ստանալով նաև մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի և ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվեց ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում: Ֆիլմն իրականացվեց «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ և ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, և գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաև ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր և ամենակարևոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:

 

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply