Սպիտակում, Դդմաշենում և Մրգահովիտում անասնակեր է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 12:19

Սեպտեմբերի 29-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցի մոտակայքում`2500քմ, Աբովյան-Գետամեջ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում`3000քմ,  Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի սկզբնամասում`3000քմ,‘’Դալմայի այգիներում’’ (Լենինգրադյան փողոցի կողմից)`2000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում`1հա, Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում`1հա և 1 հա խախողի այգի` մասամբ, Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Շորժա 15-րդ կմ-ի մոտակայքում`3,5հա:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը`ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 80 տան մոտակայքում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 18.10-ին:  Հ.Պողոսյանին պատկանող տան բակում այրվել է 120 հակ պահեստավորված անասնակեր և մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.46- ին ահա­զանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 04.08-ին:  Գ.Վարդանյանի տան բակում այրվել է մոտ 12տ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվում է անասնագոմ:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15 փողոցի թիվ 50 տան բակում:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել` 02.48-ին:  Այրվել է Վ.Խառատյանին պատկանող անասնագոմի տանիքը`48քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 3 տ անասնակեր:

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply