Նորավանքի մոտ մեքենան ընկել է ձորը, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 12:13
Սեպտեմբերի 29-ին`ժամը 17.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորում` Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ,1979թվականին ծնված Արմեն Զաքարյանին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ա.Զաքարյանը և ուղևորներ`1977թվականին ծնված Արթուր Հունանյանն ու 1979 թվականին ծնված Արմեն Սահակյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Ա.Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Հունանյանինը և Ա.Սահակյանինը` բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
