Կոտրված ջերմաչափից սնդիկը թափվել էր հատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 12:07

Սեպտեմբերի  29-ին`ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ բնակարանում ջերմաչափը կոտրվել է և սնդիկը թափվել է հատակին: Հետադարձ զանգով ճշտվել է, որ քաղաքացին թափված սնդիկը հավաքել է տարայի մեջ:

Ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզ: Տեղում պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին նշված բնակարանում կոտրվել է ջերմաչափ և հատակին թափված սնդիկը հավաքվել է ապակե տարայի մեջ:

Սենյակն օդափոխվել է, կատարվել է լրացուցիչ զննում, ինչի արդյունքում սնդիկի մնացորդներ չի հայտնաբերվել, իսկ տարան տեղափոխվել է:

 

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply