Լևոն Հայրապետյանին խնդրում են վերադառնալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 30, 2011 12:04

Ստեփանակերտցի երիտասարդ Արգամ Սարոյանի անունից tert.am-խմբագրություն է ուղարկվել ստեփանակերտցի երիտասարդների անունից նամակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այս ամառ Գանձասարի վանքի պատի հետ կապված աղմուկը որոշ «ինտելեկտուալների» կողմից հանգեցրեց ոչ կոռեկտ արտահայտությունների Հայաստանի և Արցախի մեծ քաղաքացի, մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանի հասցեին, ինչի պատճառով նա այլևս հրաժարվեց հայրենիք գալ: Պատճառը մեծամասամբ պայմանավորված էր Արցախի իշխանությունների կողմից` այդ օրերին սխալ վարք ցուցաբերելու մեջ: Նրանք, փոխանակ իրավիճակը շտկելը, նախընտրեցին այդ օրերին լռություն պահպանել` սրելով դրությունը:
Մենք` այս հայտարարությունը ստորագրած 142 արցախցի երիտասարդներս, Արցախի իշխանությունների փոխարեն ներողություն ենք խնդրում Լևոն Հայրապետյանից` խնդրելով նրան վերադառնալ: Լևոն Հայրապետյանը մեզ համար մանկուց եղել է իդեալ, հայրենանվիրության կենդանի մարմնացում:

Մի թողեք Արցախը, խնդրում ենք Ձեզ

Ստորագրահավաքը կազմակերպվել է Ստեփանակերտի փողոցներում սեպտեմբերի 29-ին»:

Tert.am

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply