Ուգո Չավեսը հերքել է իր մասին տարածված լուրերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 11:46
Վենեսուելայի նախագահ Չավեսը սեպտեմբերի 29-ին հայտնվել է ժողովրդի առջև ու հերքել իր մասին տարածված լուրերը, թե իբր քիմիաթերապիայից հետո վիճակը վատթարացել է:
Նա հայտնվել է Կարակասում գտնվող իր պալատի տարածքում` բեյսբոլի գնդակը ձեռքում. իր իսկ խոսքով, իր ուռուցքը հենց այդ գնդակի չափ է եղել:
Նա հայտարարել է, որ իսկապես էլ վիճակը մի փոքր վատացել էր, սակայն շուտով կհաղթահարի ու կրկին չի բացահայտել, թե ինչ քաղցկեղ են իր մոտ հայտնաբերել:






Facebook
Tweet This
Email This Post
