«Միկայի» կանանց հավաքականն առաջինն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 10:57
Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությության 5-րդ տուրում հաջողությունն ուղեկից էր մեր երկրի ներկայացուցիչներին:
«Միկայի» տղամարդլանց և կանանց հավաքականները 4,5:1,5 և 2,5:1,5 հաշիվներով առավելության հասան բոսնիական «Գլասինաց» և ռուսական «Գիպրորեչտրանս» թիմերի նկատմամբ:
«Միկայի» կանանց հավաքականը վաստակած 8 միավորով «ԱԵՄ Լուքստեն», «ABC» թիմերի հետ հետ միասին գլխավորում է աղյուսակը: Տղամարդկանց մրցաշարում 10-ական միավորով առջևում են «Սանկտ Պետերբուրգ» և «Բադեն Բադեն» թիմերը: «Միկան» ունի 8 միավոր և 3-9-րդ տեղերը զբաղեցնողների խմբում է: Լրացուցիչ գործակիցներով այն 6-րդն է, իսկ «Միկայի» կանանց հավաքականն առաջինն է:
Տղամարդիկ
«Միկա» – «Գլասինաց»` 4,5:1,5
Սարգսյան – Սոլակ`1/2:1/2
Պետրոսյան Տ.Լ. – Կովաչևիչ` 1/2:1/2
Մելքումյան – Բիլիկ` 1:0
Փաշիկյան – Բատինիկ` 1/2:1/2
Անդրիասյան Զ. – Պլակալովիչ` 1:0
Հովհաննիսյան – Կոսորիչ` 1:0
Կանայք
«Գիպրորեչտրանս» – «Միկա»` 1,5:2,5
Ժուկովա – Դանիելյան` 1:0
Մոնղոլտուլ – Դրոնավալի` 1/2:1/2
Զայատց – Ժու Չեն` 0:1
Վասիլևիչ – Մկրտչյան` 0:1






Facebook
Tweet This
Email This Post
