Մարտիրոսյանի փոխադարձ հրավերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 10:16
Մարզասերները տեղյակ են, որ Կրասնոդարում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Գեննադի Մարտիրոսյանն աչքի տակ առաջացած հեմատոմայի պատճառով չէր շարունակել հանդիպումը և հետո էլ տեղափոխվել էր հիվանդանոց:
Նրա մրցակիցը` WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ հեռախոսով կապ է հաստատել Մարտիրոսյանի կնոջ` Լիլիայի հետ, հետաքրքվել է մրցակցի առողջական վիճակով, առաջարկել, որ օգնի իր ծանոթը` մարզի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Պիրոգը նաև հրավիրել է Գեննադիին հանգստանալու մեկնել իր հարազատ Գելենջիկ` ընկերական միջավայրում փոքր-ինչ հանգստանալու համար: Ի պատասխան, Գեննադին հեգնական տոնով ասել է կնոջը փոխանցել, որ ավելի լավ է իրենք գան մեր մոտ:
Հավելենք, որ Մարտիրոսյանը հրապարակավ հայտարարել է, որ Պիրոգի հետ ռևանշ-մրցամարտ պետք է անցկացնի:






Facebook
Tweet This
Email This Post
