Մխիթարյանը չի կտրել հույսը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2011 10:12

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը»,  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում (G Խումբ) ևս չկարողացավ հաղթել: «Շախտյորը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կիպրոսի ԱՊՕԷԼ ակումբին: Հանդիպումն անսսպասելի ելք ունեցավ: Այն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Սա այն դեպքում, երբ խաղի ամբողջ ընբթացքում դոնեցկցիները պաշարել էին հյուրերի դարպասը և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին:  Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և մնաց մինչև հանդիպման ավարտը: Նա թիմի գրոհների հիմնական կազմակերպիչն էր, նաև մեկ անգամ միայնակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն վերջինս որսած հարվածից հետո դարպասը սուրացող գնդակը: Ի դեպ, ուկրաինական football.ua-ն «Շախտյոր»- ԱՊՕԷԼ հանդիպումից հետո գնահատականներ է տվել ֆուտբոլիստներին: 10 միավորանոց համակարգում Մխիթարյանը, ինչպես նաև նրա ևս չորս թիմակիցներ 6 գնահատական են ստացել: Եթե հաշվի առնենք, որ խաղացողների ստացած ամենացածր գնահատականը եղել է 5,5, ապա չի կարելի ասել, թե մեր ֆուտբոլիստն իր խաղով փայլուն տպավորություն է թողել: Ինչևէ, ամեն բան դեռ առջևում է, խմբային մրցաշարի մասնակիցները դեռ երկու հանդիպում են անցկացրել: Ի դեպ, այս խմբի մյուս մրցակից զույգի խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել պորտուգալական «Պորտուի» նկատմամբ:

Մխիթարյանը ԱՊՈԵԼ-ի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ ոչ մի բան չի կարելի կորած համարել և իր թիմը կարող է դուրս գալ հաջորդ փուլ. «Մենք բազմաթիվ պահեր ունեցանք, ցավոք չհաջողվեց իրացնել դրանք։ Բացի դրանից՝ մրցակցի դարպասապահը շատ վստահ խաղաց։ Երբեմն այդպես լինում է ֆուտբոլում. ունենում ես մեծ առավելություն, մոտ երկու տասնյակ հարված ես կատարում մրցակցի դարպասին, սակայն հակագրոհից հետո բաց ես թողնում։ Ճիշտ է, մենք անմիջապես հավասարեցրինք հաշիվը և կարող էինք նույնիսկ ավելացնել, սակայն չհաջողվեց: Ես այդ ոչ-ոքին ողբերգության չէի վերածի, քանի որ «Շախտյորը» կարող է հաղթել մնացած հանդիպումներում և դուրս գալ փլեյ-օֆֆ»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply