Էրոտիկ լուսանկարների սիրահարը հոսանքահարվել է գնացքի տանիքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 9:35
Ֆրանսիայում 25-ամյա սիրող-լուսանկարիչը հոսանքահարվել է բեռնատար գնացքի տանիքում, ուր բարձրացել էր էրոտիկ ֆոտոսեսիայի համար: Դեպքը պատահել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռեյմս քաղաքում: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, սեպտեմբերի 28-ին 2 լուսանկարիչ ու մոդել-աղջիկը բարձրացել են տեղի երկաթուղային կայարանի տեսակավորման կայան, որպեսզի անսովոր ֆոտոսեսիա անցկացնեն: Ինչ պայմաններում է պատահել դեպքը, հայտնի չէ, սակայն հոսանքահարվելու պահին տղամարդը գնացքի տանիքում մենակ է եղել:
Պատահարի հետևանքով տղամարդը հոսպիտալացվել է 50% այրվածքով: Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել: Ֆրանսիայում էլեկտրաֆիկացված երկաթուղային կայաններում հաստատուն հոսանքի լարվածությունը 1500 վոլտ է, որոշ հատվածներում էլ այն հասնում է փոփոխական `25 կիլովոլտի:






Facebook
Tweet This
Email This Post
