Կենդանի Ուգո Չավեսին թաղել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2011 9:14

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, որը բուժվում է քաղցկեղից, շտապ տեղափոխել են ռազմական հոսպիտալ`”երիկամային անբավարարություն” ախտորոշմամբ: Մինչ բուժող բժիշկները պլանավորում են նրան Կարակասի մասնավոր կլինիկա տեղափոխելու հարցը, դիտորդներն աշխարհին առաջարկում են հրաժեշտ տալ նրան ընդմիշտ: Ինչպես հայտնում է El Nuevo Herald, Չավեսին հիվանդանոց են տեղափոխել երեքշաբթի, սուր նոպայից հետո.”Նա սարսափելի վիճակում էր, վիճակը բավականին լուրջ էր, այդտեղից էլ` հապճեպությունը”: Կոնսիլիումը եկավ այն եզրակացության, որ Չավեսի առողջական վիճակը վատթարացել է  վերջերս տարած քիմիաթերապիայի պատճառով: Նա մեկ շաբաթ առաջ է վերադարձել Կուբայից` հերթական թերապիայից հետո, սակայն հիմա նրան մայրաքաղաքի կլինիկա են տեղափոխել, որը հագեցած է դիալիզի համար ժամանակակից սարքավորմամբ: Չավեսի հիվանդությունը խիստ գաղտնի է պահվում, սակայն ուռուցքաբանները հակված են կարծելու, որ նրա մոտ հաստ աղիքի ուռուցք է:  Անցյալ տարի Կուբայում նրան վիրահատեցին ու բեյսբոլի գնդակի չափ ուռուցք հեռացրին, որից հետո նա վերադարձավ հայրենիք և ընդամենը մեկ անգամ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ: Ամերիկյան պետությունների կազմակերպության նախկին դեսպան Ռոջեր Նորյեգան հայտարարել է, որ բուժումն անօգուտ է եղել, այնպես որ Միացյալ Նահանգները պետք է քաղաքական սցենարներն առանց  Չավեսի ֆիզիկական ներկայության  կազմեն: Չավեսի մերձավորների խոսքերի հիման վրա Նորյեգան հայտարարել է, որ Չավեսն այլևս չի ապաքինվի.”Դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք առանց Չավեսի աշխարհին”: Լրագրողներն արդեն հասցրել են Չավեսին թաղել մի քանի անգամ: Ի դեպ,  Ֆիդել Կաստրոյին էլ հաքերները ներկայացրել էին դագաղում պառկած ու տարածել լուսանկարը  ինտերնետում, սակայն Կուբայի իշխանություններն ակնթարթորեն հերքեցին այդ լուրը:

 

 

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply