Արձականքը չուշացավ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 30, 2011 9:12

Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ »գյումրեցի անօթևան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի մասին պատմող տեսանյութի հրապարակումից մեկ-երկու ժամ անց արձանք ստացանք Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանի կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայ հոգևորականի նամակը ողղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին.

Աստուած օգնական Սրբազան

«Շիրակ կենտրոնի» կայքէջից տեղեկացանք Մադոյան փողոցում ապրող միայնակ մօր՝ Էլմիրա Թամազյանի եւ իր երեք որբ զաւակների մասին, որի համար դիմում ենք Ձեզ որ համապատասխան հոգեւորական նշանակէք որպէսզի կարող լինենք Կանադահայոց Թեմի Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու ցանկին մէջ ներգրաւենք եւ համապատասխան օժանդակութիւն փոխանցենք Շիրակի Թեմի Առաջնորդարանի միջոցաւ։ Անցեալ տարուանից սկսեալ Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու մարմնի աշխատանքը սահմանափակուած է լոկ թեմերի եւ թեմակալ առաջնորդների արտօնութեամբ եւ վաւերացումով, նպատակ ունենալով որ որբ երեխաները ոչ միայն դրամական այլ նաեւ շրջանի հովիւի հոգատարութեան եւ խնամքին արժանանան։

Մեր խնդրանքն է որ այդ թաղամասի հովիւի տուեալները ունենանք որպէսզի համապատասխան հարցաթերթիկները փոխանցենք եւ այս ամէնը Ձերդ Առաջնորդի հաւանութեամբ եւ վաւերացումով։

Խոնարհաբար՝

Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեան, Կանադա

 

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply