Բրայզա. Ադրբեջանի տնտեսության մեջ մնում են խանություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 23:34

Ադրբեջանի տնտեսությունը կենտրոնացած է իշխող խմբավորումների ձեռքում: Այդ մասին, սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Կասպիական-եվրոպական գործնական ինտեգրացիոն ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում:

«Ավելի վաղ կային խանություններ, հիմա դրանք չկան, եւ Ադրբեջանը անկախ պետություն է, սակայն տնտեսական համակարգում նման խանությունները դեռ մնում են: Դրա համար էլ ամերիկյան ընկերություններին դժվար է այստեղ աշխատել, իրենց համար անհասկանալի է, թե ում հետ աշխատել եւ զարգացնել բիզնեսը»,-ասել է Բրայզան, հաղորդում է Contact.az-ը:

NEWS.am

Դիտվել է 2288 անգամ:
Print Friendly

Leave a Reply