ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիրցներին կոչ է անում հեռու մնալ ՀԱԿ-ի հանրահավաքի վայրից

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2011 22:33

ԱՄՆ դեսպանատունը ամերիկյան քաղաքացիներին տեղեկացրել է, որ Երեւանում սեպտեմբերի 30-ին, տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը եւ կոչ է արել նրանց այդ ժամերին հեռու մնալ Ազատության հրապարակից, որտեղ ընթանալու է հանրահավաքը:

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է, որ ընդդիմության հանրահավաքը կայանալու է սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակում, ժամը 18:30-ին, որից հետո երթ է լինելու Երեւանի փողոցներով: Այն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Նալբանդյան-Թումանյան փողոցներով ու Հյուսիսային պողոտայով, սակայն երթը կարող է տարածվել նաեւ քաղաքի այլ հատվածներում:

«Ամերիկյան քաղաքացիները պետք է զգուշություն ցուցաբերեն եւ երթի ժամանակ խուսափեն քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնվելուց, քանի որ երթը կարող է խցանումների պատճառ դառնալ:

Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ թեեւ հանրահավաքը նախատեսված է անցկացնել խաղաղ, բայց այն կարող է բախումների վերածվել եւ առանց զգուշացման բռնություն կիրառվել: Դուք պետք է հնարավորինս խուսափեք հանրահավաքի վայրերից: Իրադարձություններին հետեւեք լրատվամիջոցներից»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

 

Դիտվել է 2031 անգամ:
Print Friendly

Leave a Reply