ԱՊՀ Տնտեսական խորհուրդը սեպտեմբերի 11-ին քննարկելու է ֆինանսատնտեսական ճգնաժամին վերաբերող խնդիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:58

yemblema-sng-150x150ԱՊՀ  Տնտեսական խորհուրդն իր 43-րդ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, քննարկելու է ֆինանսատնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր և էներգետիկական քաղաքականությունը: Նիստի օրակարգում ընդգրկված է լինելու 20 հարց:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ` 2009 թ. էներգետիկան հայտարարված է համագործակցության հանգուցային ոլորտ: Համագործակցության պետությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը ԱՊՀ գործկոմի հետ համատեղ առաջարկություններ է մշակել` համաձայնեցված էներգետիկական քաղաքականության վերաբերյալ:

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստում կարծարծվի նաև «Համագործակցության պետություններում արժեթղթերի շուկայի վիճակի և զարգացման միտումների մասին» հարցը`պայմանավորելով նրանով, որ համաշխարհային ճգնաժամն էական ազդեցություն է ունեցել ԱՊՀ պետությունների էկոնոմիկայի` ներառյալ արժեթղթերի շուկայի վրա:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply