Ձախորդ օրեր Բաքվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2011 20:38

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային է  2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար, Հայաստանի հավաքականը հերթական կորուստն ունեցավ: Ուշագրավ է, որ մեր երկրից երեք բռնցքամարտիկ է դուրս եկել ռինգ և բոլորն էլ պարտվել են: 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը 1/32 եզրափակչում 11:21 հաշվով զիջեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուվշիբատ Մյամբային և դուրս մնաց պայքարից: Նրանից առաջ անհաջողության էին մատնվել և նույն ճակատագրին արժանացել 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը:

Վաղը ռինգ դուրս կգա 64 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը:

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply