Ըստ ՄԱԿ-ի տվյալների` աշխարհի 776 միլիոն բնակիչ գրաճանաչ չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:54

pan-gi-munՍեպտեմբերի 8-ին նշվող Գրագիտության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ն ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ աշխարհում 75 միլիոն դպրոցական տարիքի երեխաներ զրկված են կրթվելու հնարավորությունից:

Աշխարհի չափահաս բնակիչներից 776 միլիոնը, որոնք մեծամասամբ կանայք են, չի կարող ոչ կարդալ, ոչ գրել. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա ասել է, որ գրագիտությունը կենսամակարդակի բարձրացման և առողջությանը սպառնացող վտանգների դեմ պայքարելու հզոր միջոց է:

«Աշխարհում, որտեղ կան խոշոր հարստություններ, որտեղ կրթությունն ու գիտելիքն ավելի երջանիկ կյանքի հասնելու միջոց են, անգրագիտության ծավալներն իսկապես զարմացնում են»,- ասել է Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին պայքարել համընդհանուր գրագիտության հասնելու համար և բավարար միջոցներ ներդնել այդ գործում:

Դիտվել է 1839 անգամ:
Print Friendly

Leave a Reply