Նարեկ Սարգսյանը այցելել է Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժած բնակիչների հետ
Օրվա լուր | ankakh | September 29, 2011 18:37
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այցելել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բակային տարածք, հանդիպել հրդեհի հետևանքով տուժած բնակիչների հետ: Նարեկ Սարգսյանը բնակիչներին տեղեկացրել է խնդրո առարկա տարածքի իրացման և կառուցապատման հարցերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի առաջիկա և հետագա քայլերի մասին: Բնակիչների հետ զրույցի ընթացքում գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից կսկսվի Կորյունի փողոցի նշված հատվածի իրացման գործընթացը, կկնքվեն համապատասխան պայմանագրեր կառուցապատող ընկերության և հրդեհից տուժած բնակիչների միջև: Արդեն պատրաստ է կառուցապատման նախագիծը և այժմ տեղում կառուցվող շենքերի աշխատանքային գծագրերն են իրականացվում: Գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ իրացման և կառուցապատման գործընթացը կտևի 2-3 տարի` գտնվելով Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո:
Հիշեցնենք, որ խնդրո առարկա տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր, որոնց շրջանակում կլուծվի նաև հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բնակարանային խնդիրը:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Կորյունի փողոցի այդ հատվածում կձևավորվի կանաչ գոտի, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև` ստորգետնյա ավտոկայանատեղի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
