Մեկնարկել է “Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին” ծրագիրը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 18:01
“Օգնիր դպրոցիդ “ և “Օգնիր մանկապարտեզիդ” ծրագրերի շրջանակներում “Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին “ յուրատեսակ նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետրանը: Գաղափարին անմիջապես արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաև բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27 ից -28 ը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության , Չեխովի անվան թիվ 55 դպրոցի և թիվ 47 մանկապարտեզի համատեղ պատվիրակությունը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ղեկավարությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դպրոց, ուր նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի և շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները: Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ,գեղարվեստական գրականություն, բարեգործական կազմակերպությունների տրամադրած գրենական պիտույքներ, մարզահագուստ ու համակարգիչներ, ինչպես նաև նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ: Նախիջևանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են իրենց երևանցի ընկերների և նրանց ծնողների կողմից գնված խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր և տրամաբանությունը զարգացնող խաղեր: Բացի այդ, դասապրոցեսը մի քանի առառկաներից և մանկապարտեզի պարապմունքները, մեկ օր կազմակերպել են պատվիրակության կազմում Երևանից ժամանած մանկավարժները: Տեղում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր, շախմատային մրցաշար: Ասկերանի շրջանի վարչակազմի կողմից էլ յուղանկար է նվիրաբերվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը:
Սա մի նախաձեռնություն է, որը բոլորիս պարտավորեցնում է օգնության ձեռք մեկնել Արցախի մեր դպրոցներին, մանկապարտեզներին ու փոքրիկ արցախցիներին: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Արցախի դպրոցներին օգնելու նախաձեռնությանը կմիանան նաև երևանյան այլ դպրոցներ, մանկապարտեզներ ու կազմակերպություններ: Մայր Հայրենիքի զորակցությունն Արցախին նաև նման կերպ է դրսևորվելու,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
“Օգնիր դպրոցիդ” ծրագրի շրջանակներում ,մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել շուրջ 641 միլիոն դրամ: 302 միլիոն դրամ էլ փոխանցվել է “Օգնիր մանկապարտեզիդ” ծրագրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապեր ի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
