Տորթ աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 29, 2011 9:26

Բաղադրությունը`

3 ձու

հազարի տերևներ

թարմ վարունգ` 150գ

1 փոքր գլուխ սոխ

լոլիկ` 250 գ

կանաչ սոխ` 100 գ

կոշտ պանիր` 125 գ

ապխտած միս` 120 գ

բողկ` 10 հատ (կարմիր)

կոկտեյլային լոլիկ (չերի)` 100 գ

Թանձրահյութի համար`

մայոնեզ` 100 գ

բնական յոգուրտ կամ էլ սերուցք` 150 գ

աղ, պղպեղ, կանաչ մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Որպեսզի տորթի շերտերը լավ երևան, կարելի է վերցնել թխվածքի համար նախատեսված  հանվող օղակները, որոնք հետո հեշտությամբ կարելի է հեռացնել:

Բոլոր բաղադրիչները լավ լվանալ ու չորացնել: Վարունգը բողկն ու լոլիկը բարակ օղակներով կտրատել: Գլուխ սոխը` օղակներով կամ էլ կիսաշրջանաձև կտրատել, իսկ ապխտած միսը` խորանարդներով: Ձուն խաշել, մաքրել ու նույնպես օղակներով կտրատել: Պանիրը քերիչով մանրացնել:

Պատրաստել թանձրահյութը

Մայոնեզը, յոգուրտը, աղը, պղպեղն ու մանր կտրատած կանաչին  լավ խառնել:

Աղցանի հերթականությունը

1-ին շերտ. լվացած ու չորացրած հազարի տերևները դասավորել:

2-րդ շերտ` դասավորել վարունգը,  ապա  թանձրահյութով պատել, 3-ը` գլուխ սոխը, 4-ը` լոլիկը, 5-ը` կանաչ սոխը, 6-ը` ապխտած միսը, 7-ը` ձուն, 8-ը` բողկը ու կրկին հիշեցնենք, որ յուրաքանչյուր շերտից հետո պետք է թանձրահյութով պատել: Վերջում վրայից քերած պանիր ցանել, իսկ մատուցելուց առաջ կանաչի ցանել վրան ու 2 կես արած լոլիկը գեղեցիկ դասավորել վրան:

 

Դիտվել է 2017 անգամ:
Print Friendly

Leave a Reply