Ուկրաինացի գողը հանցանքի վայրում սափրվել ու լվացվել էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 17:25

Ուկրաինայում գողը, մտնելով ուրիշի բնակարան, մինչ հեռանալը լոգանք էր ընդունել ու սափրվել:

Դեպքը պատահել է  Պոլտավայի մարզի Կոտելվա ավանում:

Հայտնի է, որ մաքրասեր գողին տանտիրուհին էր բռնել. 29-ամյա  կինը վերադարձել էր տուն ու անծանոթ տղամարդ տեսել սեփական տանը, որը, տեսքից  դատելով, նոր էր լոգանք ընդունել ու սափրվում էր հայելու առջև:

Կինը տնից դուրս է փախել ու բջջայինով  ոստիկանություն  կանչել:  Մինչ տանտիրուհին իրավապահ մարմինների հետ էր խոսում, չարագործը հասցրել էր հանցանքի վայրից հեռանալ` իր հետ տանելով տանտիրուհու ոսկիները: Հանցագործին տաք հետքերով գտան: 40-ամյա տղամարդը սպորտային պայուսակ ուներ, որի մեջ գողոնն էր: Հիմա մաքրասեր գողին 4-8 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply