2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության Հազար դրամանոց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2011 17:49

1000 դրամ   անվանական   արժեքով 2011     թվականի   նմուշի   ՀՀթղթադրամի   դիզայնը, պատկերները, գույները   և   չափերը   հիմնականում  նույնն  են, ինչոր 1000 դրամ   անվանական   արժեքով 2001թվականի նմուշի   ՀՀ    թղթադրամինը։ 1000 դրամ    անվանական   արժեքով 2011  թվականի   նմուշի   ՀՀ    թղթադրամի  չափսերն  են՝ 136 x 72մմ: Թուղթը   սպիտակ   է, որի   վրա  անզեն   աչքով   երևում  են   թելիկներ: Թղթադրա մը    պարունակում   է   Եղիշե   Չարենցի   դիմանկարը    պատկերող   բազմերանգ   ջրանիշ, ինչպես   նաև  անվանական  արժեքն  արտահայտող  հստակ  ջրանիշ: Թղթադրամն   ունի   երկու   պաշտպանական   ներգիծ, որոնցից   մեկն   ամբողջությամբ  ներդրված  է  թղթի  մեջև լուսընդդեմ    դիտելիս  երևում   է    հոծ   գծի տեսքով: Մյուս պաշտպանական  ներգիծը   թղթադրամի   դարձերեսի   վրա   երևում   է   արծաթափայլ    կետագծի, իսկ   լուսընդդեմ     դիտելիս`հոծ   գծի   տեսքով, որի    մեջ   կարդացվում     է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի    հիմնական    գույներն  են՝ կանաչը  և     բաց     վարդագույնը, իսկ    դարձերեսինը՝ կանաչը     և     մոխրագույնը:

Դիմերես

Թղթադրամի    ձախ    մասում     Եղիշե     Չարենցի    դիմանկարն     է: Դիմանկարից    ձախ    ուղղահայաց   գրված   է՝ «Եղիշե   Չարենց 1897-1937», իսկ   ավելի   ձախ   փակցված   է   ուղղահայաց   կինեգրամայով   ժապավենաձև    փայլաթիթեղ:    Փայլաթիթեղի    երկայնքով,   պարբերաբար   կրկնվելով, երևում    է   Եղիշե   Չարենցի   աջ կիսադեմը, դրամի խորհրդանշանը՝ «», մի զարդանախշ ու «1000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման   ընթացքում   նույն   տեղում   փոխարինում   են   միմյանց։ Այս   պատկերների միջև   երևում է   «1000» գրառումը,   որը լույսի անկման   անկյան փոփոխության դեպքում մեծանում   և փոքրանում   է   (ZOOM էֆեկտ)։ Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «1000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները։ Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «1000» թիվը։ Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «1000» թվի թաքնված պատկերը, որը   հայտնվում է թղթադրամն   աչքի    բարձրությամբ    լուսընդդեմ   դիտելիս՝ դիտման   անկյան     փոփոխության    դեպքում:

Թղթադրամի   վերին   մասում   խորը    տպագրությամբ   գրված    են «ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ   ԲԱՆԿ», իսկ  դրանից  ներքև   մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ   ԴՐԱՄ 1000» բառերը   և   թվերը: Դիմանկարի   աջ   մասում   գրված   է   Ե. Չարենցի    բանաստեղծության «Ես  իմ   անուշ   Հայաստանի   Արևահամ   բառն   եմ   սիրում…» բառերը՝ երկու   տողով, հետին   մասում    երևում   է   Արարատ   լեռը, որից   ներքև   ՀՀ  կենտրոնական   բանկի    նախագահի   և    ՀՀ    ֆինանսների    նախարարի    ստորագրություններն   են: Թղթադրամի անվանական արժեքը  տառերով  գրված   է   ներքևի    կենտրոնական   մասում՝ խորը   տպագրությամբ, որից   աջ    նշված    է անվանական    արժեքը    թվերով՝ նույնպես  խորը  տպագրությամբ:

Անվանական    արժեքից    անմիջապես   վերև գտնվում    է գրչածայրի պատկերը և գրված   է     թողարկման     տարեթիվը՝ «2011», իսկ  աջ   եզրին  ուղղահայաց՝ «CENTRAL   BANK   OF   THE   REPUBLIC   OF ARMENIA»: Դիմանկարից    աջ, վերևի   կենտրոնական    մասում, առկա   է   մի  զարդանախշ, որը   լուսընդդեմ   դիտելիս   մեծ  ճշտությամբ    համընկնում   է   դարձերեսի   նույն   զարդանախշին   և    կարդացվում    են «ՀՀ» տառերը: Զարդանախշի   եզրով   գրված   են    մանրատառաշարով   «1000 AMD» թվերը  և   տառերը։ Զարդանախշից   դեպի    աջ   սև   գույնով հորիզոնական   գրված   են   թղթադրամի   սերիան   և   համարը՝ բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Տկարատեսների    համար   վերին   աջ   անկյունում   կա   շոշափելի   մեկ   թեք   գիծ   և   մեկ  կետ:

 

Դարձերես

Հիմնական    մոտիվը    ներկայացնում   է   հին    Երևանից   մի    պատկեր՝ երկհարկանի շենքի առջևում կանգնած երկձի կառք: Պատկերի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ավելի վերև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը  և   թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված  է զարդանախշ, որի մեջ, վերին մասում գրված է «1000» թիվը:

Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում: Դրանից ձախ թղթադրամի անվանական արժեքը՝ «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով` բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով: Վերջինիս ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL    BANK   OF THE REPUBLIC OF ARMENIA»։

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «1000» թիվը և դրամի  խորհրդանշանը՝ «»։ Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով։

 

1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի և 2011թվականի. նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները

 

2011 թվականի նմուշի վրա փոփոխության են ենթարկվել որոշ տարրեր, որոնց նկարագրությունը բերվում է ստորև։

 

Դիմերես

–       Դիմանկարի   ներքևի   ձախ   անկյունում   պատկերված   ձվաձև    զարդանախշը 2001   թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:

–       Փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

–       Ավելացել է կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ։

–       Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2001» թիվը փոխարինվել է «2011» թվով։

–       Դիմանկարը փոքրացվել և տեղաշարժվել է մի փոքր աջ։

–       Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական՝ խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։

–       Դիմերեսի ներքևի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերևում ավելացել է գրչածայրի պատկեր և թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։

–       Դիմերեսի աջ և ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։

–       Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են՝ տպագրությունը բացակայում է։

 

Դարձերես

–       Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով, որի ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®):

–       «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն։

–       Պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:

 

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply