Անանուն բարերարը ճապոնական քաղաքապետարանի զուգարանում 10 մլն իեն է թողել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 17:09
Անանուն բարերարը Սակադոյի քաղաքապետարանի զուգարանում, որը գտնվում է Սայտամա պրեֆեկտուրայում, փողով լի փաթեթ է թողել` 10 մլն իենով (135 հազար դոլար) ու գրություն- խնդրանք`գումարը փոխանցել մարտյան երկրաշարժի ու ցունամիի հետևանքով տուժածներին:
Անսովոր գտածոն հայտնաբերվել է սեպտեմբերի 22-ին, սակայն դրա մասին հայտարարվել է միայն մեկ շաբաթ անց: Պաշտոնյաները կարծում են , որ փաթեթը տարեց մարդ է թողել` դատելով գրության բովանդակությունից. «Ես միայնակ մարդ եմ, վերցրեք փողերն ու փոխանցեք Տոխոկուի մարդկանց (ցունամիից տուժածներ)»:
Այդուհանդերձ, բարերարի ինքնությունն առայժմ չի բացահայտվել: Եթե մոտ ժամանակներս գումարի օրինական տերը չհայտնվի ու այն հետ չպահանջի, ապա քաղաքապետարանը փաթեթը կփոխանցի ճապոնական կարմիր խաչին:






Facebook
Tweet This
Email This Post
