«Air France»-ը կկրճատի 1.500 աշխատողի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2009 16:19
«Air France» ավիաընկերությունն սկսում է 1500 աշխատատեղերի կրճատման ծրագիրը. այդ մասին «Air France»-ի ղեկավարությունը հայտնել է ձեռնարկության կառավարման կոմիտեի նիստում:
Վերջին ժամանակաշրջանում «Air France»-ի ուղևորափոխադրումները նվազել են 5 տոկոսով, բեռնափոխադրումները` 15 տոկոսով:
Այս տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով ընկերությունը 426 մլն եվրոյի կորուստներ է կրել, իսկ ընթացիկ արտադրական գործունեությունից նրա վնասները կազմում են 496 մլն եվրո:
Աշխատատեղերի կրճատման ծրագիրը նախատեսում է աշխատողների կամավոր հեռացում. աշխատանքից չեն հեռացվի ոչ թռիչքային, ոչ էլ տեխնիկական անձնակազմը:
Ներկայում «Air France»-ի մշտական հաստիքակազմը բաղկացած է 63 հազար մարդուց:






Facebook
Tweet This
Email This Post
