Մեծերի խաղալիքները սկսել են գովազդել օրը ցերեկով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 16:03

Սեքսուալ խաղալիքներ արտադրողները, որոնք որոշել են իրենց արտադրանքը գովազդել ցերեկային ժամերին, վստահ են, որ նման աքսեսուարների կիրառումը կարող է վերածնել  երբեմնի կիրքն անկողում ու պաշտպանել ընտանիքը քայքայումից:

«Lovehoney»  ընկերության ցերեկային գովազդը Մեծ Բրիտանիայի պահպանողական հեռուստաալիքների համար բացարձակ նորարարություն է: Գովազդը, որտեղ  երիտասարդ զույգը միաձուլվում է կրքոտ համբույրում, ուղկցվում է «Ապրիր ավելի սեքսուալ կյանքով» կարգախոսով:

Ի դեպ, այս գովազդը առաջացրել է շատ մայրիկների զայրույթը: Չնայած նրանք դեմ չեն սեքսուալ խաղալիքներին, սակայն ասում են, որ չգիտեն, թե ինչպես բացատրեն իրենց երեխաներին, թե հատկապես ինչ է  գովազդվում:

 

Դիտվել է 1892 անգամ:
Print Friendly

Leave a Reply