Երևանում պատրաստվել է Կովկասի ամենամեծ շտրուդելը. 150 կգ և 36 մետր (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | սեպտեմբերի 29, 2011 16:02

Երևանցիներն այսօր մինչև ժամը 18.00 հնարավորություն ունեն համտեսելու Կովկասում պատրաստաված ամենամեծ շտրուդելը: 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող շտրուդելը վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր: Արդյունքում ստացված թխվածքով ամբողջովին երիզվել է «Արմենիա Մարիոթի» բացօթյա սրճարանը:

Շտրուդելը համտեսողները նաև հնարավորություն ունեն մասնակցելու «Ավստրիական ավիաուղիների» և «Երևան Մարիոթի» սահմանած մրցանակներին: Վճարելով մեկ կտորի դիմաց 500 դրամ, շտրուդելի բոլոր սիրահարները կստանան խաղարկությանը մասնակցելու կտրոն: Ամենաերջանիկ զույգը հնարավորություն կստանա մեկնել Վիեննա ու երկու գիշեր մնալ բարձրակարկ հյուրանոցում: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են, որ խաղարկության մյուս մասնակիցները ևս ձեռնունայն չեն վերադառնա:

Tert.am

Դիտվել է 1326 անգամ:

Leave a Reply