Իշխանությունները կպայքարեն պոլիէթիլենե պարկերի դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 15:51
Իշխանությունների կարծիքով, տարեցտարի օգտագործված պարկերի քանակն այնքան է շատանում, որ շուտով պետությունը ստիպված կլինի դրա դեմ պայքարել հարկերի միջոցով:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ անցյալ տարի իր երկրում, նախորդ տարվա համեմատությամբ, 333 մլն-ով ավելի շատ է նման փաթեթ օգտագործվել:
Պետությունը ստիպված է աղտոտման աղբյուրը վերացնելու մասին մտածել: Տարբերակներից մեկը այդ փաթեթներն արդյունաբերող ու տարածող կազմակերպություններից լրացուցիչ հարկեր գանձելն է:






Facebook
Tweet This
Email This Post
