Ըստ Թուրքիայի արտգործնախարարի`հայ – թուրքական սահմանի բացումը նպատակամղված Է Կովկասի խաղաղությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:09

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Թբիլիսիում Վրաստանի իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ հայ-թուրքական սահմանի բացումը նպատակամղված Է Կովկասի խաղաղության ամրապնդմանը:

«Դա ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման հարց Է»,-նշել Է նա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուի խոսքով` Թուրքիան ցանկանում Է, որ Կովկասում գոյություն ունեցող «սառեցված հակամարտությունները լուծվեն, և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply