Վարչապետին աստվածացնելը մեղք չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 15:14

Գերմանացի դերասանուհի Սաբինա Բեգանը, որը  Բերլուսկոնիի երկույթների մշտական մասնակիցներից է եղել, խոստովանել է, որ վարչապետի հետ հանդիպման առաջին իսկ ակնթարթից  տարվել է  նրանով. «Ես այնպիսի զգացում ունեի, ասես հիպնոսացված լինեի»:

Նա  խոստովանել է որ սիրահարվել է Սիլվիոյին. «Նա բողոքում էր այն  կանանցից, որոնք խոցել են իր սիրող սիրտը: Կանայք հաճախ են նրան ցավ պատճառել»:

Սաբինան օգնել է քաղաքական գործչին սեքս-խնջույքներ կազմակերպել, որտեղ էլ  ծանոթացել է դերասան Ջորջ Քլունիի հետ, սակայն վերջինս  խնջույքի  մասնակից կանանց հետ հարաբերություններ ունեցել է , թե ոչ` հայտնի չէ:

Իտալիայի դատախազությունը 8 մարդու է մեղադրում վարչապետին մարմնավաճառներ «մատակարարելու»  մեջ, այդ թվում և Սաբինա Բեգանին, որը կարծում է , որ իր արածը հանցանք չէ:  «Միթե մեղք է վարչապետին աստվածացնելը»,-հայտարարել է նա:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply