Հագուստ` կենդանիների 3 հազար պտուկից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 14:36

Նոր հագուստը պատրաստված է  կովի ու տիբեթյան ցլի 3 հազար պտուկից:

Հեղինակը բրիտանացի դիզայներ Ռեյչլ Ֆրեյրն է, որի ստեղծագործությունը համարվել է ավելի «սրտխառնուք  առաջացնող ու զզվելի», քան Լեդի Գագայի` 7 կիլոգրամանոց  հում մսից պատրաստված զգեստը:

90%-ով`  կովի, 10% յակի պտուկներից  (որոնք նկարչուհին ձեռք է բերել կաշվի  վերամշակման գործարաններում) պատրաստված  այս հագուստն առաջին անգամ ցուցադրվել  է  Լոնդոնում անցկացվող Նորաձության  շաբաթում: Հիմա նա պատրաստվում է այն ցուցադրել Փարիզում:  Բրիտանական կառավարության անդամներն ու կենդանիների պաշտպանները վրդովմունք են հայտնել ու պահանջել ցուցադրություններից հանել 32-ամյա դիզայների էքսցենտրիկ հագուստները: Բրիտանիայի խորհրդարանականները  նկարչուհու ստեղծագործություններն անվանել են «բացարձակ գրոտեսկային ու զզվելի»:

Մոդելավորող Ռեյչլ ֆրեյերը, որն իրեն ավելի շատ նորաձևության նկարիչ է համարում, ընդգծել է .«Ես ընդամենը վերամշակող եմ: Մարդիկ ինձ քննադատում են`  պատկերացում անգամ չունենալով կենդանիների կաշվի մասին, որն աննպատակ ծախսվում է ու  նույնիսկ դեն շպրտվում»:

Նա իր հավաքածուով փորձել է մարդուն մոտեցնել բնությանը: Ինչպես ինքն է նշել` նա բռնություն չի քարոզում, այլ հակառակը, այդպիսով հանդես է գալիս ի պաշտպանություն կենդանիների, քանի որ   «կյանք է տալիս» օգտագործված նյութերին, որոնք հանգիստ կարող էին աղբանոցում հայտնվել:

Չնայած դիզայների ստեղծագործության հանդեպ նման բացասական վերաբերմունքին, նա չի պատրաստվում դադարեցնել գործունեությունն ու հպարտորեն պատրաստ է Փարիզում կայանալիք Նորաձևության շաբաթում ցուցադրել իր հակասական հավաքածուն:

 

 

 

 

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply