Երկուսն էլ պարտվեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2011 14:02

Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերը պարտվեցին: Շախմատիստները զիջեցին գերմանական «Բադեն Բադենին»`  2:4 հաշվով, շախմատիստուհիները` ռումինական «Տիմիշոարային»` 1,5:2,5 հաշվով: «Միկայի» տղամարդկանց հավաքականը 17 միավորով 9-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորում են` «Սանկտ Պետերբուրգը» և «Բադեն Բադենը»` 20,5-ական միավոր: «Միկայի» կանանց թիմը  11,5 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Տիմիշոարան»` 13 միավոր:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply