Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 13:50
Սան Պաուլոյում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը վաստակած 5 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է` 7 միավոր: Ուկրաինացի գրոսմայստերը հաղթեց աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդին: Անսպասելի նորվեգացի Մագնուս Կառլսենը պարտվեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին: Նակամուրան և Վալյեխոն ունեն 3-ական, Անանդը և Կառլսենը` 2-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
