Առայժմ` միայն կորուստներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2011 13:36

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող բռնցքամատի աշխարհի առաջնությունում, որը նաև վարկանիշային է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար, Հայաստանի հավաքականը երկրորդ կորուստն ունեցավ: 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/32 եզրափակչում պարտվեց իրանցի Էհսան Ռուզբահանիին` 8:15: Առաջնության մեկնարկային օրն անհաջողության էր մատնվել 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այսօր ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը: 1/32 եզրափակչի նրա մրցակիցն է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուվշիբաթ Մյանբան:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply