Հաջորդ տարի կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում է սպասվում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 14:04
Հայաստանի Հանրապետության 2012 թվականի համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով’ 937.2 մլրդ դրամ, ծախսերի գծով’ 1069.7 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը’ 132.5 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով «2012թ-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ»-ը, այս մասին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը’ ընդգծելով, որ 65 մլրդ դրամ է նախատեսված կառավարության գերակա որոշ ուղղությունների համար. սոցիալական ոլորտում նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում. 28 հազար 400 դրամից կենսաթոշակը կդառնա 31 հազար 300 դրամ: Նպաստներն էլ կավելանան 2 հազար 700 դրամով’ դառնալով 29 հազար 500 դրամ:
Պ. Սաֆարյանը կարեւորեց հատկապես այն փաստը, որ ծախսային հիմնական մասը կկատարվի հարկային մուտքերի հաշվին: «2012 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ»-ը հոկտեմբերի 1-ին կուղարկվի ՀՀ Ազգային ժողով:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
