Աղջիկը լամպ է ուտում ու վրայից էլ մի «պատառ» աղյուս վայելում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 13:06

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում բնակվող 3-ամյա  Նաթալի Հայհերսթը տառապում է հազվադեպ մի հիվանդությամբ, որը ստիպում է կուլ  տալ տարբեր  ոչ ուտելի իրեր:

Ծնողները պատմում են, որ երեխայի ամենասիրելի «ուտելիքներից»  են քարերն ու փայտերը. աղյուսի կտորները նա այնպես է կուլ տալիս, կարծես դրանք շոկոլադի սալիկներ լինեն կամ էլ թխվածքաբլիթ: Աղջնակի մայրը` Քոլինը,  բողոքում է`  ամեն օրը նրա համար պայքարի է վերածվել: Կինը վախենում է, որ երեխան կարող է այնպիսի բան ուտել, որը նրան կսպանի:

«Մի անգամ երեխային պառկեցրել էի քնելու ու գնացի ափսեները լվանալու: Հանկարծ երեխան մտավ խոհանոց, նրա բերանն արյունոտված էր: Ես իսկույն հասկացա, թե ինչ է պատահել. Նաթալին կերել էր լամպը: Ես սարսափեցի:  Չէի պատկերացնում, թե ինչքան ապակի է կերել ու ինչ է կատարվում նրա ներսում»,- պատմում է մայրը:

Ծնողներն իսկույն երեխային բժշկի մոտ բերեցին, որտեղից նրան ուղարկեցին հիվանդանոց:  Բարեբախտաբար բժիշկները կարողացան նրա օրգանիզմից հանել բոլոր ապակիները: Լամպի պատմությունից հետո երեխան որոշել է ապակի շատ չուտել, սակայն  այժմ այլ, կրկին վտանգավոր իրերի է նախապատվությունը տալիս:

Ծնողներն այնքան հաճախ են զանգահարում փրկարար ծառայություն, որ հայտնվել են արագ համարհավաքման ցուցակում և ամեն անգամ հեռախոսազանգին հետևում է`«Նաթալին կրին փորձել է…», խոսքերը:

«Մենք  ամուսիններով բազմիցս ենք Նաթալիի հետ քննարկել, թե ինչ վնասակար են առողջության համար այդ իրերը: Սակայն  համտեսի  նրա մղումն այնքան անհաղթահարելի է, չնայած նա գիտի, որ դա իրեն կսպանի»,- ասում է մայրը:

Նաթալիին  հսկում են ողջ օրը` մայրը, հայրն ու նրա ավագ եղբայրը, որն ընդամենը 5 տարեկան է: Մայրն ասում է, որ լինում են «երջանիկ օրեր»,  երբ աղջիկն ընդամենը մեկ փորձ է կատարում:

«Ես երբևէ չեմ լսել նման հիվանդության մասին ու չգիտեմ, թե նման դեպքերում ինչ է հարկավոր անել»,-ասել է Քոլինը:

 

 

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply