Եղբայրներին ծեծել են անծանոթներին Վանաձոր չհասցնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2011 13:17
Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծաղկաբեր գյուղի 25 և 26 տարեկան երկու բնակիչներ (ինչպես պարզվել է` եղբայրներ):
Մեկնած օպերատիվ խմբին  նրանցից մեկը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղասար գյուղին հարակից տարածքում, իրեն պատկանող «Շևրոլե Նիվա-2123» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են 3 անծանոթ տղամարդիկ` խնդրելով տեղափոխել Վանաձոր, սակայն ինքն ու մեքենայում գտնվող եղբայրը մերժել են, ինչի հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ անծանոթները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց ու ծեծի ենթարկել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ եղբայրներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply