Գագիկ Խաչատրյանը լրջորեն կասկածում է, որ 2012 թ. բյուջեում նախատեսված հարկերը կհավաքագրվեն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 12:45
«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»,- այսօր` սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում նման աննախադեպ հայտարարություն արեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:
Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2012 թ. բյուջեի եկամտային մասը: Ըստ Պ. Սաֆարյանի` 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ դրամ, որի 96 տոկոսից ավելին հարկերն են: Ըստ Սաֆարյանի` նախկինում հարկերը կազմում էին ընդհանուր եկամուտների 90-91 տոկոսը: Բացի այդ` ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կբարձրանա մինչեւ 17.4 տոկոս` 0.6 տոկոսով գերազանցելով այս տարվա սպասվող կատարողականը: Գումարային արտահայտմամբ` մոտ 100 մլրդ դրամի չափով հարկաին եկամուտների ավելացում է պլանավորվում:
Ըստ Գ. Խաչատրյանի` բյուջեի ներկայացված նախագծում եկամուտների բարձրացումը բավականաչափ հիմնավորված չէ, չկան տնտեսության զարգացման կանխատեսումներ, որ թույլ կտար գնահատել, թե որ ճյուղերի հաշվին պետք է ավելանան եկամուտները;
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հարկային եկամուտները պետք է ավելացվեն եւ հարկային բազայի ընդլայնման, եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ: ըստ Տ. Սարգսյանի` դա միանգամայն իրատեսական է, թեեւ «լրջագույն» խնդիր է:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
