Թունելում մեքենաներ են բախվել, տուժել է 4-ամյա մի երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2011 12:01
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության  հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ագաթանգեղոսի  փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ում գտնվող աղջնակը մարմնական վնասվածք է ստացել:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply