ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Բաքու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունիսի 8, 2009 14:10

philip-1ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հունիսի 10-ին կայցելի Բաքու: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Առանձնակի ուշադրություն Է դարձվելու նաև ղարաբաղյան հակամարտությանը:

Այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Սա Ֆիլիպ Գորդոնի առաջին այցն Է տարածաշրջան իր նոր պաշտոնում, որը ստանձնել Է մայիսի 15-ից:

Դիտվել է 1065 անգամ:

Leave a Reply