Արարատ-Ավշար ճանապարհին մեքենաներ են բախվել. 3-ամյա ուղևորը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 11:53

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Ավշար ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21099»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 827 անգամ: